00:00:00

Հարավային Կորեան արձակել է կապի առաջին ռազմական արբանյակը

17:30, 21 հուլիս 2020 Աշխարհ

Հարավային Կորեան արձակել է կապի առաջին ռազմական արբանյակը SpaceX-ի միջոցով, հայտնում է AFP-ն: ANASIS-II նախատեսված է Հարավի՝ Հյուսիսից պաշտպանվելու կարողության բարձրացման համար: Արբանյակը տեղափոխող Falcon 9 հրթիռն արձակվել  է Ֆլորիդա նահանգի Քեյփ Քանավերալ կայանից, նշվում է Սեուլի պաշտպանական գնումների ծրագրի ղեկավարության (DAPA) հայտարարության մեջ: DAPA-ն հայտարարել է, որ արբանյակի գործարկումը Հարավային Կորեան աշխարհի 10-րդ երկիրն է դարձրել, որը բացառապես ռազմական նպատակների համար նախատեսված կապի արբանյակ ունի, որը «մշտական ​​եւ անվտանգ ռազմական կապ» կապահովի: Ակնկալվում է, որ արբանյակը 36․000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղեծիր կհասնի երկու շաբաթվա ընթացքում: Արբանյակը կբարելավի հարավկորեական զինվորականների անկախ օպերատիվ հնարավորությունները, Yonhap գործակալությանը հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր