00:00:00

Կորոնավիրուսի վարակման 273 նոր դեպք. կա 18 մահ. ապաքինվել է 704 մարդ

10:52, 21 հուլիս 2020

Հայաստանում հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 35254 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 148180, վերջին մեկ օրում` 1072 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10171 պացիենտ, նվազել է 449-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 24206 անձ` վերջին մեկ օրում 704 անձ: Ընդհանուր առմամբ, 662 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով): Արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր