00:00:00

«Իրատես». Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ

13:05, 21 հուլիս 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։ Պարապուրդի մատնված, դե-ֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարեւորագուն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայաստանյան տնտեսության վրա։ Դեռ մեկ տարի առաջ իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը, որը այդ մեկ տարին առանց աչքը թարթելու բավականին բարձր աշխատավարձ է ստացել, գտնվում է ֆրուստրացիոն վիճակում, որովհետեւ հասկանում է, որ այդ․․․ ինքը չէ։ ՍԴ նախագահ ինքն այդպես էլ չի դառնա, իրեն չեն վստահում, որովհետեւ այսօր ՍԴ-ում տիրող խոր ճգնաժամի եւ ընդհանուր դատական համակարգում ստեղծված վիճակի բուն մեղավորն ու պատասխանատուն ինքն է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր