Նոր տիպի կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցադրելով արդյունավետության և անվտանգության նշաններ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում։
Չեզոքացնող հակամարմինները հայտնվել են մասնակցիներից ավելի քան 90 տոկոսի մոտ։ Պատվաստանյութ ստացողների մոտ նույնպես նկատվել է T-լիմֆոցիտների քանակի բարձրացում, որոնց խնդիրն է ախտահարված բջիջների ոչնչացումը։