00:00:00

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհերի հիշատակին

23:20, 20 հուլիս 2020

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում, ժամը 11:00-ին պատարագներ են անցկացվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։ Կիեւում աղոթքը մատուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցում։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի հետ սահմանին էսկալացիայի ժամանակ 4 հայ զինծառայող է զոհվել: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր