00:00:00

Հուլիսի 21-ին եւ 22-ին չվերթներ կիրականացվեն Կիև-Երևան, Բեյրութ-Երևան, Մինսկ-Երևան եւ հակառակ ուղղություններով

23:09, 20 հուլիս 2020

Հուլիսի 21-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:20, մեկնում ժաը 04:20): Այս մասին նշված է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում եւներկայացրել առաջիկա օրերի մյուս չվերթները․ «Ս.թ. հուլիսի 21֊ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50)։ Ս.թ. հուլիսի 21֊ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22։30)։ Ս․թ․ հուլիսի 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45): Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»: Քաղավիացիայի կոմտեից նաեւ խնդրում են առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար հետեւել կոմիտեի ֆեյսբուքյան էջին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր