00:00:00

Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ. Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին

21:38, 20 հուլիս 2020

Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Հավաքվածների հիմնական ուղերձներից մեկն էլ Վրաստանի հայերին է վերաբերում՝ չտրվել սադրանքների, ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ Ադրբեջանցի բնակչությանը դիմելով կազմակերպությունը հայտարարում է` «Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ»: ՀՀ դեսպանության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը աջակցության համար։ Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու կհետևեն բոլոր սահմանափակումներին: «Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Ադրբեջանը օգտվում է համաշխարհային խառնաշփոթից և ագրեսիա է ցուցաբերում հայ-ադրբեջանական շփման գծում՝ հանդգնություն ունենալով այս ամենում մեղադրել Հայաստանին։ Նաև Թուրքիայի պաշտոնական աջակցությամբ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը, որը ահաբեկչական սպառնալիք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի, նաև Վրաստանի համար։ Դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունն ու փորձը։ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»,- նշեց Արթուր Միրզոյանը: Հիշեցնենք՝ կազմակերպությունը նախորդ շաբաթ կոչ էր տարածել ՎՀՀ-ի կայքում, որում տեղ էին գտել նույն հայտարարությունները՝ սադրանքի չտրվելու հորդորով: Կոչը տարածելուց հետո Մառնեուլի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները ցույց էին կազմակերպել՝ հաջակցություն Ադրբեջանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր