00:00:00

Մեր լիակատար եւ անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան

18:23, 20 հուլիս 2020

Այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին. հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ եւ ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական եւ ապօրինի գործողությունները Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում եւ նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Մենք մեր լիակատար եւ անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ եւ վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր