00:00:00

Պետք է ոչ թե պախկվել մեր զինվորականների մեջքի հետևում, այլ մեր աշխատանքով թեթևացնել իրենց բեռը․Աշոտյան

16:06, 20 հուլիս 2020

Երեկ բարձրաձայնեցի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հակահայկական հայտարարության մասին, շեշտելով արտաքին ճակատում դիվանագիտական պատշաճ աշխատանքով մեր բանակի ռազմական հաջողություններն ամրամնդելու անհրաժեշտությունը: Այսօր մեր ԱԳՆ-ի կողմից աշխատանքի հստակ ծրագիր և ուղղություններ շեշտադրելու փոխարեն հնչել է հայտարարություն, որ իր ոճով ավելի հարիր կլիներ մեր օրերի իշխանական ինքնահավան և դատարկամիտ պատգամավորներին, քան երկրի արտաքին գերատեսչությանը: Իհարկե, ցանկացած պահի ցանկացած տհաճ հայտարարություն կարելի է անվանել թղթի կտոր և առ ոչինիչ հայտարարել: Սակայն այս կերպ արդյո՞ք փարատվում են անհանգստությունները, լուծվում արտաքին խնդիրները, վերանում մարտահրավերները և աշխատելու պարտավորությունները: Իհարկե, ոչ: Հարցեր, որոնք պետք է առաջանային ԱԳՆ-ի մոտ այս կապակցությամբ: 1. Չմիավորված պետությունների շարժման անդամ 120 պետություններից մի քանիսի հետ մենք ունենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ՝ Իրան, Լիբանան, Հնդկաստան, Բելառուս, Եգիպտոս: Արդյո՞ք տարվել է աշխատանք իրենց հետ՝ կանխելու նման միակողմանի հայտարարությունները: 2. Արդյո՞ք նման աշխատանք հիմա կտարվի, թե՞ կասենք "թղթի կտոր" ու կանցի կգնա: 3. Հայաստանը այդ կազմակերպության դիտորդ անդամ է: Արդյո՞ք պատրաստվում ենք բարձրաձայնել այս հարցը տվյալ կազմակերպույթունում: 4. Արդյո՞ք պատրաստվում ենք դեմարշ անել և լքել այդ կառույցը, եթե մեր ձայնլը լսելի չի դառնալու այդտեղ: 5. Արդո՞ք քայլեր ձեռնարկելու ենք կանխելու ադրբեջանական լոբիստների հետագա գործողությունները այդ կառույցում: Երբ բանակը պահում է մեր սահմանները, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր պետական շահերը: Պետք է ոչ թե պախկվել մեր զինվորականների մեջքի հետևում, այլ մեր աշխատանքով թեթևացնել իրենց բեռը: Սա է արտաքին գերատեսչության թիվ մեկ խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր