00:00:00

Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները

15:08, 20 հուլիս 2020

Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի լիարժեք գործունեությունը հնարավոր դարձավ ֆանտաստիկ թիմային աշխատանքի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ Արծրուն Հովհաննիսյանին, Շուշան Ստեփանյանին, Աննա Նաղդալյանին և նրանց աջակցող թիմերին։ Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմին, ում կատարած մեծածավալ աշխատանքը թեև չի հանրայնացվում, սակայն հսկայական նշանակություն ունեցավ հատկապես այս օրերին ։ Շնորհակալ եմ նաև Առաջին ալիքին ուղիղ հեռարձակումները ապահովելու համար, Տավուշի մարզպետարանին՝ բազմաբնույթ աջակցության համար: Հատուկ շնորհակալություն ընդդիմադիր դաշտում գտնվող այն գործընկերներին, ովքեր վերջին օրերին մի կողմ դրեցին ներքաղաքական հարցերը և կարևոր աջակցություն ցուցաբերեցին տեղեկատվական կենտրոնին։ Բոլորիս համագործակցությունը կարծում եմ տվեց իր արդյունքները։ Անշուշտ, եղան որոշ բացթողումներ, որոնք վերլուծելու և հասկանալու ժամանակ դեռ կունենանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր