00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

12:48, 20 հուլիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուկեին՝ Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ և Կոլումբիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և երջանկություն։ Մեր երկրներն ունեն երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին հայ-կոլումբիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր