00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 11-ով աճել է

11:21, 20 հուլիս 2020

Վերջին մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը այժմ կազմում է 1 039: Դրա հետ մեկտեղ ավելացել է կորոնավիրուսից ապաքինված եւս մեկ մարդ, եւ հիմա ապաքինվածների թիվը կազմում է արդեն 900: Մահացել է 15 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել ուրիշ երկրներից: Նրանց մեծ մասը վրացի խաղաղապահներն են, որոնք վարակվել են Աֆղանստանում: Կարանտինի մեջ է 5 687 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 232: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր