00:00:00

Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում` վարակման ցուցանիշով

23:24, 19 հուլիս 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 19-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 11 769, մահացության ցուցանիշը՝ 216:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 11 769
2. Ռուսաստան – 5287 3. Իրան - 3258 4. Ադրբեջան – 2713 5. Թուրքիա – 2603 6. Վրաստան – 258 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան - 216 2. Իրան – 169 3. Ռուսաստան – 85 4. Թուրքիա – 65 5. Ադրբեջան – 35 6. Վրաստան – 4 Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415, մահվան՝ 14 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 34 877 է, մահվան դեպքերինը՝ 846: Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 23294, փաստացի բուժվողներինը՝ 10737 (մեկ օրում ավելացել է 230-ով): Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր