00:00:00

«Նրանք կրակում են, մերոնք` ամուսնանում». գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի պսակադրությունը սահմանամերձ Մովսեսի եկեղեցում

22:22, 19 հուլիս 2020

Այսօր  Տավուշի մարզի Մովսես գյուղի եկեղեցում հայր Տեր Աբել քահանա Քարտաշյանը պսակադրել է գեղանկարիչ  Դավիթ Դանիելյանին եւ նրա ընտրյալին: Դավիթ Դանիելյանը այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել  եւ գրել է. Մեր պսակադրությունը կազմակերպեցինք Մովսես գյուղում , ի զորակցություն մեր սահմանապահ գյուղի բնակիչների: Վերջին իրադարձություններից հետո մեր պսակադրությունը առաջինն էր Մովսեսում: Թող երջանկությունը միշտ ուղեկցի մեր ժողովրդին»: Լուսանկարից երեւում է, որ զույգի խաչեղբայրը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, նա իր ֆեյսբուքյան էջում  նույնպես լուսանկար է հրապարակել եւ գրել. «Հարսանիք` Մովսեսում Նրանք կրակում են, մերոնք` ամուսնանում »:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր