00:00:00

«Այս փուլում շատ կարևոր է դաշնակից երկրների հետ աշխատանքը». Տիգրան Աբրահամյան

15:45, 19 հուլիս 2020

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմաքաղաքական իրադրության այս հանգրվանում դադար է, որը մեզ հնարավորություն է տալիս արագ վերլուծելու, ամփոփելու Տավուշում և ընդհանրապես մեր շուրջ տեղի ունեցածն ու տեղի ունեցողը, հասկանալ, թե ինչ ներքին ռեսուրսներ ունենք, որոնք կարող ենք համախմբել և ուղղել բոլոր ճակատներում տարվող «մարտերին»: Այս փուլում շատ կարևոր է դաշնակից երկրների, մեր տարածաշրջանում ներկայացված խաղացողների, կառույցների հետ մեծ աշխատանքը՝ մեր գործողություններն ընկալելի դարձնելու և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի սպառնալիքները նվազագույնին հասցնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր