00:00:00

Քաղաքապետարանի աշխատակիցն առաջարկեց գյուղատնտեսական շուկան տեղափոխել Կոմիտասի շուկա. գյուղացիները դեմ են

13:58, 19 հուլիս 2020

Երեւանի քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առեւտրականներին առաջարկում է այսօր ապրանքը վաճառել Կոմիտասի շուկայում, մինչեւ կփորձեն առավել հարմար տարածք գտնել: «Այնտեղ բոլորիդ համար տեղ կա, անվճար տարածք ենք տրամադրելու»,- առեւտրականներին դիմեց Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը: Առեւտրականները, սակայն, հրաժարվեցին՝ նշելով, որ իրենց հաճախորդները Կոմիտասի շուկա չեն գա: Այս պահին բանակցությունները շարունակվում են: Նշենք, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ Արաբկիրի գյուղմթերք վաճառող տնտեսվարողներն են իրենց դիմել՝ բողոքելով, որ գյուղատնտեսական շուկայի պատճառով շաբաթական 3 օր առեւտուր չի լինում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր