00:00:00

Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 41 տարեկան տղամարդ է

11:31, 19 հուլիս 2020

Կորոնավիրուսից նախորդ օրը մահացած 10 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 34877 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 146717: Փաստացի այս պահին բուժվում է 10737 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 23294 անձ` վերջին մեկ օրում 171 անձ: Ընդհանուր առմամբ, 641 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով): Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր