00:00:00

Ուզբեկստանը կորոնավիրուսի պատճառով արգելել է դեղամիջոցների արտահանումը

23:03, 18 հուլիս 2020

Ուզբեկստանը ժամանակավորապես դեղագործական արտադրանքի արտահանման արգելք է սահմանել՝ երկրում COVID-19 կորոնավիրուսով դեպքերի թվի ավելացման պատճառով, շաբաթ օրը հայտնել է երկրի նախարարների կաբինետին կից շտաբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 15-ին Ուզբեկստանում հայտնաբերվել է հանրապետությունում COVID-19-ի առաջին դեպքը: Շաբաթ օրը գրանցված դեպքերի թիվը կազմել է 15 896, մահացել է 80 պացիենտ, 9003-ը ապաքինվել է: Այժմ բուժում է անցնում COVID-19-ով 6813 պացիենտ, որոնցից 70-ը՝ ծանր վիճակում, 11-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Օպերշտաբի տվյալներով՝ որոշակի տեսակի դեղագործական արտադրանքների արտահանումն իրականացվում է բացառապես կորոնավիրուսի դեմ պայքարի հանրապետական հատուկ հանձնաժողովի որոշմամբ: Շտաբի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստի-ին բացատրել է, որ այդ միջոցը ձեռնարկվել է ներքին դեղագործական շուկայում գների եւ ապրանքների մատակարարման կայունացման համար Ուզբեկստանում COVID-19 ունեցող հիվանդների թվի աճի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր