00:00:00

«Թուրքիան չի կարող պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում». ԱԳՆ խոսնակ

22:00, 18 հուլիս 2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Թուրքիայի վերջին հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերաբերյալ: «Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում: Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմը և առաջին գործողությունը, որը թուրքական կողմը պետք է իրականացնի՝ դրա հետևանքների վերացումն է»,- հայտնեց Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակը նշեց նաև, որ այս ժամանակահատվածում ՀՀ արտգործնախարարությունն առավել կարևորում է միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որն ուղղված է առաջին հերթին լարվածության թուլացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր