00:00:00

Արման Թաթոյանը այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, որոնք վիրավորվել են Տավուշի հատվածում

22:44, 18 հուլիս 2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 18-ի, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, որոնք ադրբեջանական զինուժի զենքերից տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Տավուշի մարզի հատվածում: Այս մասին հայտնում է Արման Թաթոյանի գրասենյակը։ Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. գործունեության առանձին ուղղություն է։ Տեղում մի շարք զինծառայողների և բուժանձնակազմի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը կապի մեջ կլինի տղաների ու նրանց ընտանիքների անդամների հետ: Կարևորում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերում ծառայող բուժանձնակազմերի հետ առկա արդյունավետ համագործակցությունը: Պաշտպանը շուտափույթ ապաքինում է մաղթել տղաներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր