00:00:00

Ռուսաստանի ՊՆ-ում կտրականապես հերքել են վարժանքների կապը հայ-ադրբեջանական սրման հետ

19:37, 18 հուլիս 2020

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը կտրականապես հերքել է մարտական վարժանքների եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման միջեւ որեւէ կապը, հայտնում է MK-ն: Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ, արտասահմանյան գործընկերներին ռազմադիվանագիտական խողովակներով ուղարկվել է տեղեկատվություն՝ հունիսի 17-ին զորքերի անակնկալ ստուգման նպատակի մասին: Երկուշաբթի օրը նաեւ կկազմակերպվի ճեպազրույց արտասահմանյան պետությունների ռազմական կցորդների համար, ովքեր ավելի մանրամասն կպատմեն զորքերի անակնկալ ստուգման ընթացքի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր