00:00:00

Պատրաստ եմ ծնկի իջնել․ Կադիրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

18:11, 18 հուլիս 2020

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է  Կադիրովի «Տելեգրամ»-ի ալիքը, Չեչնիայի ղեկավարը նշել է, որ չեչեն ժողովուրդը խախաղության գինը գիտի ավելի, քան բոլորը, գիտի նաև վիշտը, որը բերում է պատերազմը: «Մենք մեր սեփական փորձից գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և ամեն ինչ անել բարդ խնդիրների խաղաղ կարգավորման համար: Այսօր տեսնում ենք սրված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին։ Երկու պետություններն էլ եղբայրական են մեզ համար: Բայց այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ողջ Կովկասի և ԱՊՀ երկրների համար»,- նշել է Կադիրովը։ Չեչնիայի ղեկավարը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և դաշնակից բոլոր պետությունների ղեկավարներին խոսել, բարձրաձայնել և միջոցներ ձեռնարկել այս հակամարտությունը դադարեցնելու համար: «Ամեն ինչ պետք է արվի, որ կողմերը հասնեն խաղաղության: Հակառակ դեպքում, եթե, Աստված մի արասցե, այս դիմակայությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, արդյունքը հղի է ողբերգական հետևանքներով ոչ միայն ողջ Կովկասի համար: Մենք հիշում ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, մարդկային քանի կորուստ բերեց այս պատերազմը: Եվ այսօր կրկին մահացածներ կան, և իրավիճակը լարված է»,- ասել է Կադիրովը։ Ըստ Չեչնիայի ղեկավարի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության մասնակիցները պետք է իմանան, որ եթե անհապաղ վճռական միջոցներ չձեռնարկվեն, իրավիճակը կարող է վերածվել մեծ պատերազմի`բոլոր հետևանքներով: «Կսկսվեն նոր սադրանքներ, կլինեն անվերջ հոսքեր մահացածների, վիրավորների, փախստականների, որբերի... բայց հաղթողներ չեն լինի .... Խաղաղություն հաստատելու համար ես պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին: Այո, ես պատրաստ եմ, անհրաժեշտության դեպքում, զենք վերցնել և պայքարել հանուն արդարության, հանուն խաղաղության: Բայց ավելի իմաստուն կլինի, եթե նստենք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ չտանք լայնածավալ ողբերգություն»,- եզրափակել է Կադիրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր