00:00:00

ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

14:40, 18 հուլիս 2020

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին: Այդ մասին հայտնում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում. Հարգելի պարոն Մարուքյան, Շնորհակալ եմ հուլիսի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակի համար, որում դուք ինձ տեղեկացնում եք վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս հարցը նույնպես ԵԽԽ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես վստահ եմ, որ նրանք հետևում են իրավիճակին: Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը և խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր