00:00:00

ԶՈՒ զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել ենք, լիովին արդարացնում է իրեն. Փաշինյան

14:17, 18 հուլիս 2020

Թույլ տվեք գոհունակություն արտահայտել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով եւ արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն եւ որեւէ կասկած չկա, որ մենք այդ ուղեգիծը կշարունակենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ ընդգծել է. «Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, Զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարեւոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ եւ այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռեւս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով եւ այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր