00:00:00

Տեղեկություն կա Զանգակատան ուղղությամբ կրակելու մասին, գյուղի վրա չեն կրակել. Արծրուն Հովհաննիսյան

12:11, 18 հուլիս 2020

Արցախում ԱԹՍ խոցելը որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ  Արցախի ուղղությամբ առանց դրա էլ ԱԹՍ-ներ պարբերաբար խոցվում են: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Բայց այնպես էլ չի, որ մարտական գործողությունները չեն տեղափոխվի Արցախի սահման: ԱԹՍ-ն ցուցիչ չի, բայց դա բացառել հնարավոր չէ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Զանգակատան ուղղությամբ արձակված կրակոցներին, Հովհաննիսյանը շեշտեց, որ գյուղի վրա չեն կրակել, կրակել են գյուղի ուղղությամբ. «Երբ ասում ենք «ուղղություն», որպես կանոն նկատի ունենք այդ ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Երբ բնակավայրերի վրա են կրակում, այդ մասին ասվում է: Ես տեղեկություն չունեմ, որ բնակավայրի վրա են կրակել, տեղեկություն կա Զանգակատան ուղղությամբ կրակելու մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր