00:00:00

Պայթյուն՝ Կիեւում մետրոյի մոտ. տուժել է 4 մարդ

16:28, 18 հուլիս 2020 Աշխարհ

Կիեւում «Շուլյավսկայա» մետրոյի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 4 մարդ, հայտնում է «112.ua»-ն՝ վկայակոչելով Կիեւի ոստիկանության հաղորդակցության բաժնին: «Դեպքի վայրից հոսպիտալացրել են 22-ամյա ուսանողի: Մնացյալ երեք տուժածները ինքնուրույն են դիմել բժիշկներին: Նրանց զննելուց եւ օգնություն ցույց տալուց հետո բաց են թողել»,- հայտնում են ոստիկանությունից: Պայթյունի գործով արդեն քրեական վարույթ է սկսվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 296 հոդվածի 4-րդ մասով («Խուլիգանություն»): Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Շուլյավսկայա» մետրոյի մոտ անհայտ սարքի պայթյունի հետեւանքով տուժածը ոտքի վնասվածք է ստացել: Հայտնի է դարձել նաեւ, որ պայթյունը վնասել է կայարանի պատուհանները: Անվտանգության նկատառումներով պայթյունի հարցերով տեխնիկները զննել են հարակից տարածքը. ոչ մի կասկածելի կամ վտանգավոր առարկա չի հայտնաբերվել: Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ տուժածը ծանր վիճակում է: «Անցորդ է տուժել՝ 22-ամյա ուսանող: Նա ստացել է ոտքի բազմաթիվ բեկորային վնասվածքներ»,- նշել է Կլիչկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր