00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. նրանք նույն ընտանիքից են, նախապես մեկուսացված են եղել

15:48, 18 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր