00:00:00

Այսօրվանից Երևանի ամբողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ-ը

10:35, 18 հուլիս 2020

Երևան քաղաքի ամբողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը այսօրվանից  սահմանվել է  60 կմ/ժ։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն  համաձայն, որի  երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման համապատասխան փոփոխություն: Ճանապարհային ոստիկանությունը թվարկում է այդ ճանապարհահատվածները՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան փողոց, Աճառյան փողոց, Դավիթ-Բեկի փողոց, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի պողոտա և Աշտարակի խճուղի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր