00:00:00

Միշուստինն ու Լուկաշենկոն կատակել են Բելառուսում կորոնավիրուսի վարակիչ լինելու մասին

03:21, 18 հուլիս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՄԻնսկում հանդիպման ժամանակ կատակել են, որ կորոնավիրուսը հանրապետությունում պակաս վարակիչ է։ «Պուլ Պերվոգո» Telegram-ալիքում տեղադրված տեսանյութում երեւում է, որ Միսնկում՝ Անկախության պալատում հանդիպման ժամանակ Լուկաշենկոն եւ Միշուստինը սեղմել են միմյանց ձեռքերը եւ ընկերաբար գրկախառնվել։ Նրանք չէին կրում դիմակներ։ Բելառուսի նախագահը նկատել է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ արդեն իսկ COVID-19-ով հիվանդացած Միշուստինի բախտը բերել էր՝ չնայած նրա համար դժվար էր։ «Նա այժմ չի հիվանդանա եւ ոչ ոքի չի վարակի»,-ասել է Լուկաշենկոն՝ դիմելով ռուսական պատվիրակությանը, որոնց շարքում էր նաեւ Բելառուսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցեւը։ Մեզենցեւը, որը նույնպես առանց բժշկական դիմակի էր, ծիծաղելով ասել է, որ ամեն օր հանձնում է կորոնավիրուսի թեստ։ Բելառուսի նախագահը նկատել է, որ չի պարտադրում նրան դա անել։ «Բելառուսում վիրուսը պակաս վարակիչ է»,-կատակելով արձագանքել է Միշուստինը։ «Ահա։ Հասկացա՞ր»,-ժպտալով ասել է Լուկաշենկոն դեսպանին։ Բելառուսի նախագահը նաեւ հետաքրքրվել է Միշուստինից, թե ինչպես է նա իրեն զգում Մինսկում, իսկ Ռուսաստանի վարչապետը պատասխանել է՝ «հիանալի»։ «Գրեթե ինչպես տանը»,-նկատել է Բելառուսի առաջնորդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր