00:00:00

Նարեկ Սարդարյանի հարցով այսօր եւս խոսել եմ Քլեր Մեյթրոի հետ. Արման Թաթոյան

19:50, 17 հուլիս 2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր եւս խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չենք կարող, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։ Բացի այդ, ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ նրա իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ են նաեւ Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր