00:00:00

Չինաստանը չի փորձում դիմակայել կամ փոխարինել ԱՄՆ-ին

23:18, 17 հուլիս 2020 Աշխարհ

Չինաստանը չի փորձում դիմակայել կամ փոխարինել Միացյալ Նահանգներին՝ որպես աշխարհի առաջատար տեխնոլոգիական ուժի, բայց պայքարելու է «չարամիտ զրպարտանքի» եւ Վաշինգտոնի հարձակումների դեմ, հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուա Չունինը, հայտնում է AP-ը: Նրա խոսքերով՝ Չինաստանի հիմնական մտահոգությունը իր քաղաքացիների կենսապայմանների բարելավումն է եւ գլոբալ խաղաղության ու կայունության պահպանումը: «Որպես անկախ ինքնիշխան պետություն՝ Չինաստանը իրավունք ունի պաշտպանել իր ինքնիշխանությունը, անվտանգությանն ու զարգացման ոլորտում իր շահերը, պաշտպանել չինացի ժողովրդի համառ աշխատանքով ձեռք բերված նվաճումները, մերժել Չինաստանի նկատմամբ անարդարությունը եւ պայքարել չարանպատակ գործողությունների ու զրպարտություններ եւ Չինաստանի հանդեպ ԱՄՆ-ի հարձակումների դեմ», հայտարարել է նա։ Նախօրեին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ամերիկացի գործարարներին նախազգուշացրել էր, որպեսզի զերծ մնան Պեկինին նպաստող քաղաքականության խթանումից: Նա պնդել էր, որ Չինաստանը, կորոնավիրուսի համավարակի սկզբում ոչ միայն գերիշխում էր պաշտպանիչ սարքավորումների շուկայում, այլեւ կուտակում էր մատակարարումները եւ թույլ չէր տալիս արտադրողներին դրանք արտահանել կարիք ունեցող երկրներին: Բարը նաեւ մեղադրել է Չինաստանի կառավարության հետ կապ ունեցող հաքերներին՝ կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման հետ կապված հետազոտությունները գողանալու մեջ: Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը Բարի մեղադրանքները անվանել է «անհեթեթ»: «Բոլորը գիտեն, որ Չինաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերի հետազոտման եւ մշակման հարցում, մենք ունենք առաջնակարգ գիտաշխատողներ, եւ մենք կարիք չունենք առաջատար դիրքեր զբաղեցնել գողությունների ոլորտում»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր