00:00:00

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք, ձեզնից մե՛կն եմ. Արթուր Ալեքսանյան

19:07, 17 հուլիս 2020

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ինսթագրամի իր էջում գրել է․ «Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով: Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ձեզանից մե՛կն եմ։ Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր