Պաշտոնանկության հաջորդ օրը Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ պաշտոնը հավերժ չէ։ Խոսելով իր ապագայի ծրագրերի մասին՝ Մամեդյարովն ասել է․ «Տանը նստած եմ, ապագայի վերաբերյալ որոշում չունեմ։ Խոստանում եմ, հենց որոշում կայացնեմ, կասեմ»։
Հարցին արդյոք կմեկնի ԱՄՆ որդիների մոտ, Մամեդյարովն ասել է, որ որոշում չունի։ Նախկին նախարարին հարց են ուղղել նաև նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի դիվանագիտական փորձի բացակայության մասին։ Մամեդյարովն ասել է, որ այդ հարցն իրեն չպետք է տան։