00:00:00

Մահացել Է ֆրանսիացի պարուհի Զիզի Ժանմերը

20:30, 17 հուլիս 2020 Աշխարհ

Հուլիսի 17-ին 96 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիացի պարուհի եւ Էստրադային երգչուհի Զիզի Ժանմերը: Այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքը: «Տիկին Վալենտին Պետին խորը վշտով հայտնում Է 2020 թվականի հուլիսի 17-ին իր մոր՝ տիկին Զիզի Ժանմերի մահվան մասին: Նա խաղաղ կերպով հեռացավ մեզնից Շվեյցարիայում գտնվող իր տանը»,- հայտնել Է Ժանմերի դուստրը պաշտոնական հաղորդագրության մեջ, որը գործակալությանն Է հանձնվել փաստաբանի միջոցով: Պարուհին, ում լրիվ իսկական անունն Է Ռընե Մարսել Ժանմեր, ծնվել Է 1924 թվականի ապրիլի 29-ին Փարիզում: 1933 թվականին ընդունվել Է Փարիզի օպերային կից բալետի դպրոց, որտեղ ծանոթացել Է Ռոլան Պետիի հետ, որը հետագայում Մարինյի թատրոնում հիմնել Է «Փարիզի բալետ» խումբը, որտեղ Ժանմերը դարձել Է պրիմա-պարուհի: Ժանմերի առավել տպավորիչ բալետային աշխատանքների թվում Է Կարմենի դերը Պետիի 1949 թվականի բեմադրության մեջ: 1954 թվականից նա նաեւ հանդես Է եկել որպես մյուզիք-հոլլի երգչուհի, խաղացել Է կինոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր