00:00:00

ԱՄԷ-ն արբանյակ կուղարկի Մարս հուլիսի 20-ին

19:29, 17 հուլիս 2020 Աշխարհ

Արաբական Միացյալ Էմիրությունների արբանյակի արձակումն ուղեծիր, որը Ճապոնիայի հարավում գտնվող հարթակում հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով, հետաձգվել է մինչեւ երկուշաբթի՝ հուլիսի 20-ը, փոխանցում է AP-ն: Amal (Հույս) ուղեծրային ապարատն արաբական աշխարհի առաջին միջպետական ​​առաքելությունն է: Արձակումը, որն ի սկզբանե նախատեսված էր չորեքշաբթի օրը Տանեգասիմա տիեզերական կենտրոնից, հետաձգվել է մինչեւ երկուշաբթի՝ երեկոյան ժամը 6:58-ը, հայտարարել է Mitsubishi Heavy Industries-ը: Սակայն ընկերությունում նշել են, որ եղանակից կախված հետաձգման փոքր հավանականություն կա: Amal-ը պետք է Մարս ժամանի 2021 թվականի փետրվարին՝ այն տարին, երբ ԱՄԷ-ն նշում է իր 50-ամյակը: Amal-ի հաջող առաքելությունը կարեւոր քայլ կլինի երկրի նավթային կախվածություն ունեցող տնտեսության համար, որը ձգտում է ապագային տիեզերքում։ Amal-ը երեք գործիք է պարունակում մթնոլորտի վերին շերտերն ուսումնասիրելու եւ կլիմայի փոփոխություններն ուսումնասիրելու համար, եւ, ըստ պլանի, այն կարմիր մոլորակ կհասնի երկու տարում։ Երկու այլ առաքելություններ դեպի Մարս կթռնեն առաջիկա օրերին՝ Միացյալ Նահանգներից եւ Չինաստանից: Ճապոնիան իր սեփական մարսիական ​​առաքելությունն ունի, որը նախատեսված է մինչեւ 2024 թվականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր