00:00:00

Բոլորս մեր գործը պետք է լավ անենք, համախմբված լինենք, որ թիկունքն ուժեղ լինի. Մարուքյանը ուղերձը

14:41, 17 հուլիս 2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հատուկ համախմբման և թիկունքն ամուր պահելու ուղերձով է հանդես եկել «Բոլորս մեր գործը պետք է լավ անենք, համախմբված լինենք, որ թիկունքն ուժեղ լինի, քանի դեռ զենք վերցնելու և սահման գնալու անհրաժեշտությունը չկա»,-իր խոսքում նշել է Մարուքյանը։ Նա, մասնավորապես նշել է. «Հուլիսի 12-ից սկսած Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանը թշնամու՝ Ադրբեջանի հարձակման տակ է: Ադրբեջանը հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա: Հայաստանի Զինված ուժերը հետ են շպրտել թշնամուն, ցավոք ունենք նաեւ զոհեր: Հայաստանն այս պահին գտնվում է կիսապատերազմական իրավիճակում եւ տվյալ իրավիճակում բոլոր տեսակի տարաձայնությունները, միմյանց նկատմամբ ունեցած բոլոր տեսակի խնդիրները մի կողմ են դրված եւ բոլորս մի բռունցք դարձած թիկունքը պետք է ամուր պահենք, որպեսզի մեր ԶՈՒ յուրաքանչյուր զինվոր, սպա, գեներալ պատերազմում է թշնամու դե, իսկ թիկունքը ամուր է: Թիկունքում մենք պետք է զերծ մնանք որեւէ խուճապային լուրեր տարածելուց, իրավիճակին որեւէ ձեւով խոչնդոտելու, խանգարելուց: Պետք է աջակցենք մեր բանակին եւ ցանկացած կոչին արագ արձագանքելով փորձենք մեր լուման ունենալ: ԼՀԿ-ն աշխատում է միջազգային գործընկերների հետ շատ ինտենսիվ, գիշեր-ցերեկ՝ ներկայացնելով Ադրբեջանի ագրեսոր երեսը: Կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին ունեցած բոլոր հնարավորություններով, ալիքներովամեն բան անել միջազգային հարթակներում Հայաստանի ձայնը լսելի դարձնել, որ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է խաղաղ բնակչության վրա եւ իր տեռորիստական բանակի միջոցով ուզում է մեզ ահաբեկել: Մենք պետք է բոլորս մեր տեղերում, մեր դերերում, մեր անելիքներում լինենք թիկունքում եւ ուժեղ լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր