00:00:00

Մի´ բարկացրեք մեր գեներալներին․ հետքայլ չի լինելու

13:52, 17 հուլիս 2020

Օնիկ Գասպարյան, Տիրան Խաչատրյան, Կարեն Աբրահամյան, Անդրանիկ Մակարյան․․․ Մարդիկ, որոնց անցած ուղին միայն հարգանքի է արժանի, որոնք, լինելով ԶՈւ տարբեր օղակներում, մշտապես փայլել են իրենց գիտելիքով, կեցվածքով, ամրությամբ ու կայացրած որոշումներով, գեներալներ, որոնք մարտական ուղի են անցել և ուղնուծուծով ճանաչում են բանակը՝ 90-ականներից մինչև մեր օրեր։ Հիմա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ուղեղային կենտրոնը հենց նրանք են, ողջ բանակը ենթարկվում ու սպասում է նրանց որոշումներին, ու վստահաբար նրանք չեն թերանալու․ իրար հասկանում են կես բառից, համախամբված են, հոգեպես ամուր և մշտապես պատրաստ գործելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմ դնելով ամեն ինչ և բարձր պահելով սպայի, հայրենիքի նվիրյալի պատիվը։ Այս գեներալների կենսագրությունը հասանելի է բոլորին, ցանկացողները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, բայց մեկ բան ակնհայտ է՝ նրանց սեփական ժողովրդից շատ ավելի լավ է ճանաչում հակառակորդը․ բազմիցս են իրենց մաշկի վրա զգացել այն աղետալի հետևանքները, որոնք կրել են այս զինվորականների պատժիչ գործողությունների հետևանքով, երբ նույնիսկ նրանք գեներալական ուսադիրները չէ, որ կրում էին։ Նույն կերպ ամեն օր, ամեն գործողություն ձեռնարկելիս և իրականացնելիս հակառակորդը զգում է մեր բանակի հրամանատարների «ծանր ձեռքի ապտակը»՝ Տավուշից մինչև Արցախ։ Որովհետև այս մարդիկ հայրենիք են պաշտպանում, որովհետև այս մարդիկ իրենց թիկունքով են ծածկում խաղաղ բնակիչներին, իրենց ստեղծագործ ու արարող ժողովրդին, սահմանամերձ բնակավայրերում իրենց տների ապաստարաններում առանց խուճապի օրեր անցկացնող ու չվախեցող երեխաներին։ Ու այս մարդիկ, որ ունեն այդ նույն ժողովրդի մեծ սերը, ունեն իրենց երկրի իշխանության անբեկանելի վստահությունը, տանուլ չեն տալու երբեք, ընդհակառակը՝ գնալու են առաջ ու հաղթելու են միշտ, որովհետև անցել են խաղաղության ու պատերազմի միջով, գիտեն համառության ու հաղթանակի գինը և գիտեն՝ որն է հակառակորդին լռեցնելու միակ ճանապարհը։ Այդ մասին շատ լավ գիտի նաև գեներալների նոր սերունդը, վառ օրինակը վերջին օրերին հրամանատարական մեծ կարողություններով աչքի ընկած 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, վառ օրինակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ում ղեկավարմամբ Արցախի սահմաններն ամուր են, զինծառայողները՝ զգոն ու պատրաստ դիմակայելու ցանկացած ագրեսիայի։ Խորհուրդ՝ մեր ոխերիմ հարևանին՝ մի՛ բարկացրեք մեր գեներալներին, մի՛ փորձեք քթներդ խոթել մեղվի փեթակի մեջ․ այստեղ աշխատում են և չեն հանդուրժում ոտնձգություններ իրենց գործի նկատմամբ։ Հետքայլ չի լինելու, ոչինչ չի կանգնեցնելու այս զինվորականներին կատարելու իրենց մարտական խնդիրն ու գործելու՝ հայրենիք առջև տված խոստմանը համաձայն։ aysor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր