00:00:00

Հայատյացությունը Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի արյան մեջ է. Արցախի օմբուդսմեն

13:13, 17 հուլիս 2020

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է հայտնի հայատյաց Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում: «Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը եւ փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Կարելի է դիտել այդպիսի ապացույցներից մեկն այս հղումով: Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, եւ նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է եւ դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը: Այսպիսով, Ալիեւը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ եւ փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր