00:00:00

Բացառիկ լուսանկար. ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն՝ հայ զինվորների ձեռքում

13:00, 17 հուլիս 2020

ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել է մի լուսանկար, որում հայ զինծառայողներն են՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքի վրա: Մենք տեղեկացանք, որ այն SkyStriker հարվածային ԱԹՍ է: Ուշագրավ է, որ Ադրբեջանը հերքում է, որ ունի կորցրած ԱԹՍ, իսկ այս լուսանկարը հակառակն է ապացուցում. ահա թե որտեղ է ԱԹՍ-ն: Հավելենք, որ “Sky Striker” մահապարտ ԱԹՍ–ները առաջին անգամ ներկայացվել են 2016թ. նոյեմբերին։ Այս ԱԹՍ-ն կարող է օդում շրջել, հետախուզել թիրախին ու օդում մնալ 2 ժամ, եթե իրեն կցված է 5 կգ մարտագլխիկ, և մոտ 1 ժամ՝ եթե կցված է 10 կգ մարտագլխիկ։ ԱԹՍ–ի առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ է, հարվածային փուլի ժամանակ ԱԹՍ–ն սլանում է 555կմ/ժ արագությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր