00:00:00

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

12:10, 17 հուլիս 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կար¬գով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու¬թյան արտա-կարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կար¬գով, նշանակել Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր