00:00:00

Ադրբեջանին և Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չանել խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ. Ազատ Դեմոկրատներ

10:45, 17 հուլիս 2020

Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին եւ վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել եւ որեւէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն է ընդարձակվում են՝ թե՛ ռազմական եւ թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այս ցցուն փաստերի առկայության պարագայում առնվազն անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահող պետությունների կողմից գործուն քայլերի բացակայությունն ու լռությունը նույն Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ժամ առ ժամ աճող ագրեսիվ եւ ակնհայտ ռազմատենչ միջամտությանը եւ Ադրբեջանին ցուցաբերած գործուն աջակցությանը, որոնք հանգեցնում են ադրբեջանական ռազմական ագրեսիայի աճին ուղղված նաեւ Հայաստանի խաղաղ բնակչության, բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, ինչի արդյունքում արդեն իսկ ունենք վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում,  24-ից ավելի ավերված տներ, հրետակոծված մանկապարտեզ: Անթույլատրելի է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՀԱՊԿ ղեկավարության կրավորական եւ ոչ հասցեական հայտարարությունները, որը ոչ թե կանխարգելիչ, այլ ընդհակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ժամ առ ժամ ավելացնելու իրենց  ագրեսիվ ռազմական գործողությունները Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ: Բախումները սադրող, խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին, եւ վերջինիս հանցավոր աջակից ու լարվածությունը թեժացնող Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել եւ որեւէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն  էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Կոչ ենք անում տարածաշրջանի կայունությամբ եւ խաղաղությամբ շահագրգիռ միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին եւ ՄԽ համանախագահներին, Երոպական Միությանը, ՀԱՊԿ-ին ժամ առաջ գործուն քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանաթուրքական ակնհայտ ագրեսիան ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ: Ակնհայտ է, որ այս իրավիճակը հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից ժամ առ ժամ վերածվում է խորը եւ բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացի, որը հղի է ողջ տարածաշրջանի ապակայունացման եւ նոր թեժ օջախի առաջացման վտանգով: Հարկ ենք համարում շեշտել, որ ադրբեջանական ագրեսիան մինչ օրս բացառապես զսպվում է ՀՀ Զինված Ուժերի պրոֆեսիոնալ եւ անձնուրաց գործողությունների շնորհիվ: Փա՛ռք ու պատի՛վ հանուն մեր սահմանների պաշտպանության եւ խաղաղության համար զոհված հերոսներին, վիրավորներին, մեր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորներին եւ մեր սահմանապահ ու խաղաղասեր ժողովրդին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր