00:00:00

Պորտուգալիայում հիվանդանոցի աշխատակիցները պնդել են, որ «օզոնաթերապիան» կանխարգելում կամ բուժում է կորոնավիրուսը

01:09, 17 հուլիս 2020

Պորտուգալիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բուժկենտրոնների աշխատակիցներին, որոնք պնդել են, որ «օզոնաթերապիան» կանխարգելում կամ բուժում է կորոնավիրուսը, հաղորդում է AP-ը։ Ըստ ոստիկանության հայտարարության՝ կասկածյալներն օգտվել են «վիրուսից կամ դրանով վարակվել վախեցող մարդկանց խոցելիությամբ»։ 32-62 տարեկան երկու տղամարդ եւ երեք կին, որոնք աշխատել են առողջապահության ոլորտում, ձերբակալվել են եւ կկանգնեն դատարանի առաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր