00:00:00

Հայաստանը դարձյալ առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն՝ աշխարհում վարակման ցուցանիշով

23:24, 16 հուլիս 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 16-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 11 324, մահացության ցուցանիշը՝ 205: Ի դեպ, հարևան Վրաստանում հուլիսի 16-ին վարակման և մահացության ցուցանիշները 1 մլն բնակչության թվով չեն փոխվել: Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 11 324 2. Ռուսաստան – 5158 3. Իրան - 3178 4. Թուրքիա – 2570 5. Ադրբեջան – 2580 6. Վրաստան – 252 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 205 2. Իրան – 162 3. Ռուսաստան – 82 4. Թուրքիա – 64 5. Ադրբեջան – 33 6. Վրաստան – 4  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր