00:00:00

Ֆոտոապացույցներով մենք ունենք 10 դիակի դուրսհանման փաստ. Արծրուն Հովհաննիսյան

03:06, 17 հուլիս 2020 Քաղաքականություն

Ֆոտոապացույցներով մենք ունենք 10 դիակի դուրսհանման փաստ, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով անցած գիշեր ադրբեջանական հատուկ ջոկատայինների հարձակման ու կորուստներով հետ շպրտվելու դրվագին եւ այսօր սպանվածների մարմինները չեզոք գոտուց դուրս բերելու փաստին: «Ինչու չէ, բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները, ինչպես նաեւ բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, լինում են վիրավորներ, որոնք հետո են մեռնում: Ես այստեղ չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ 100-ն էլ ջախջախվել են, բայց նրանք զգալի կորուստ են կրել` 25, 30 կամ 40 տոկոսը»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ հարձակվողները եղել են Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի «Յաշմա» էլիտար ստորաբաժանումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր