00:00:00

Մեր վերահսկողության տակ էլի կան տարածքներ, որտեղ կան ադրբեջանցի զինծառայողների դիակներ. Արծրուն Հովհաննիսյան

21:35, 16 հուլիս 2020

Հայկական ԶՈւ վերահսկողության տակ էլի կան տարածքներ, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Օրվա ընթացքում հայկական ԶՈւ-ն թույլ է տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերը իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, եւ մի հետաքրքիր բան պիտի ասեմ, որ սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի  զինծառայողների դիակներ: Ադրբեջանական մամուլը այս մասով կեղծիքներ տարածեց  եւ այստեղ առաջացել  է զավեշտալի հակասություն: Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ոնց էին մեր վերահսկողության տակ, եւ ինչու էին թույլատրություն կամ կրակի դադարեցում խնդրում, որեսզի այդ դիակները հանվեն: Հետեւությունները թողնում եմ բոլորին»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր