00:00:00

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ի անդամներին. խոսվել է նաեւ սահմանին ստեղծված լարվածության մասին

20:54, 16 հուլիս 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝ վերջիններիս առաջարկով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանի եւ կառավարության միջեւ համագործակցության մակարդակը եւ հույս հայտնել, որ հետագայում այդ աշխատանքները նոր որակ կստանան եւ կլինեն արդյունավետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ եւ այդ համատեքստում դատապարտել են Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ եւ ապակառուցողական վարքը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր