00:00:00

Չինարիում հրետակոծության հետեւանքով հոգեւորականի տունն է վնասվել

20:48, 16 հուլիս 2020

Տավուշի մարզի Չինարի համայնքում ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով հոգեւորականի տունն է վնասվել: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից: Տեսանյութում երեւում է, որ հրետակոծության հետեւանքով վնասվել են տան պատուհանները, ինչպես նաեւ ննջասենյակի պատերն ու առաստաղը: Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ այս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել սահմանամերձ գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր