00:00:00

Ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքով Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր հակամարդկային, հետադիմական, ահաբեկչական բնույթը

20:12, 16 հուլիս 2020

ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլիի հայտարարությանը, որում ասվում էր, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին: «Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին սպառնալով՝ օրը ցերեկով մի արտգործնախարար գտնել չկարողացող Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ի ցույց դրեց իր հակամարդկային, հետադիմական ու ահաբեկչական բնույթը: Միջազգային հանրությունը տեղեկացվում է այս մասին»,-ասված է պատգամավորի գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր