00:00:00

Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով. Հայկ Մարության

18:17, 16 հուլիս 2020

Հակառակորդի հրետակոծության ենթարկած Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվելու է Երևանի համայնքային միջոցներով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին: Մասնավորապես՝ պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ: Հիշեցնենք՝ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում դիվերսիոն ներթափանցման փորձ են արել, որը կանխել են հայկական ստորաբաժանումները: Թեժ մարտերից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Ավելի ուշ՝ Ժամը 05:20-ին, դարձյալ սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Հարվածի տակ է առնվել նաեւ Այգեպարի մանկապարտեզը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր