00:00:00

Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Չինարիի բնակչի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

17:43, 16 հուլիս 2020

Հակառակորդի հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից  վիրավորված Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․ «Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Տեղեկացնում ենք նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր